Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան:
Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի:
«Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը:
«Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի
Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ միայն էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներով, այլև արտադրում է 4 անգամ ավելի բարձր ծավալի և բարձր որակի ասֆալտ:
Եղվարդի հանգույց-Աշտարակ միզմարզային հանրապետական նշանակության ճանապարհին այժմ տեղադրվում է հենց այս ասֆալտը»,- տեղեկացրել է նախարարը:
Եղվարդն Աշտարակին կապող ճանապարհահատվածում բուռն ասֆալտապման աշխատանքներ են ընթանում
Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Sunday, May 24, 2020