Նախարարի անունից զանգահարել են Երեւանում վրացական դեսպանատուն եւ ափսոսանք են հայտնել

Հայաստանի Առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով փոխանցել է պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքը նախարար Արսեն Թորոսյանի խոսքերի համար։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ՀԽ հետ օնլայն քննարկման ժամանակ հայտարարել էր, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանն ունի ավելի վատ հակահամաճարակային եւ առողջապահական համակարգ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Հայաստանի Առողջապահության նախարարությունից զանգահարել են Երեւանում վրացական դեսպանատուն եւ նախարարի անունից հայտնել ափսոսանք այն բանի համար, որ նրա խոսքերը, ըստ իրենց, սխալ են մեկնաբանվել եւ մտահոգել են վրացի գործընկերներին, ինչի առնչությամբ ափսոսանք են հայտնել եւ խնդրել փոխանցել իրենց խոսքերը Թբիլիսիին»,- հայտարարել է Զալկալիանին։

Նա նաեւ ասել է, որ հենց որ մամուլը տարածել էր նախարար Թորոսյանի խոսքերը, Երեւանի վրացական դեսպանատունը անհապաղ կապ էր հաստատել հայկական կողմի հետ, քանի որ մեկնաբանությունները, որոնք արել էր ՀՀ Առողջապահության նախարարը կոռեկտ չեն, հատկապես երբ հնչում են բարեկամ երկրի առողջապահության ոլորտի ղեկավարի կողմից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ