Հայտնի է դարձել, թե որտեղ է գտնվում Կիմ Չեն Ընը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ամեն անգամ հանրության առաջ հայտնվելուց հետո, որոնց ակնդետ հետեւում են միջազգային ամենահեղինակավոր լրատվական միջոցները, առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերի ֆոնին, շարունակում է մնալ Վոնսանում։

Այստեղից նա այցելել է պարարտանյութերի գործարանի բացմանը, տեւական բացակայությունից հետո երեւալով հանրության մեջ։ Kyodo լրատվական գործակալության փոխանցման համաձայն, մայիսի 1-ին նա չի վերադարձել Փհենյան, սակայն թե ինչու է նա շարունակում մնալ Վոնսանում, հայտնի չէ։ Այն, որ Կիմ Չեն Ընը Վոնսանի առողջարանում է գտնվում, հայտնել է նաեւ հարավկորեական «Չունան Իլբո» պարբերականը։ Ըստ հարավկորեական պարբերականի, նա այստեղ է գտնվում ապրիլից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է: Պատճառը կրկին անհայտ է:

Ըստ New York Post-ի՝ ԿԺԴՀ ղեկավարը 12 օր չի հայտնվել հանրության մեջ: Նրա կողմից այս անգամ ևս հայտարարություններ չկան:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը արձագանքել էր հանրության շրջանում Կիմ Չեն Ընի վերջին հայտնվելուն:

Ըստ նրա՝ ամերիկյան կողմը չի կարող ստուգել՝ իրական են արդյոք այդ լուսանկարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ