Ժիրինովսկին առաջարկել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծելուց հետո այն փորձարկել բանտարկյալների վրա

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է որքան հնարավոր է արագ սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ փորձարկումները կամավորների վրա և այդ գործընթացում ներգրավել ազատազրկման վայրերում գտնվողներին, հայտնում է РИА Новости-ն:

Դրա դիմաց քաղաքական գործիչն առաջարկում է կրճատել նրանց պատժաչափը:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ դեմ չէ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը իր վրա փորձարկել:

«Խնդրեմ, խնդիր չկա: Բայց ինչո՞ւ եք ինձ դա առաջարկում, երբ կան մարդիկ, որոնք նման ռիսկի դիմելու պատճառներ ունեն:

Խնդրեմ, 2024-ին ինձ տվեք նախագահի պաշտոնը, և ես պատրաստ եմ յուրաքանչյուր տարի ինձ վրա փորձարկել ցանկացած դեղամիջոց»,- հայտարարել է Ժիրինովսկին «Ռոսիա-24» ՀԸ-ի եթերում:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են՝ երկրում մշակվում է կորոնավիրուսի դեմ 14 պատվաստանյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ