«Մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.

«Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»:

Ավելի վաղ նախարարը  պատմել էւ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

‼️ Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն…

Posted by Arsen Torosyan on Saturday, May 23, 2020

Spread the love
  •   
  •   
  •