Աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Երեւանում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում

Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները:

Հ.Գ. Կործանված է այն պետությունը, որը ծանր ճգնաժամերի ընթացքում մոռանում է արվեստի ու մշակույթի մասին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ