«Դեռ ուշ չէ, հասկանալու համար, որ չարիքը դիմակը դեմքին կրելը չէ․չարիքը այդ դիմակը ներսում կրելն է…». Նվեր Մնացականյան

Եթե կորոնավիրուսը չի պարտվելու, ապա ով է պարտվողը․ այն վարորդը, որ փակ պատուհաններով իր ավտոմեքենայի ղեկին մենակ հազիվ է դիմակի փեշից տեսնում աշխարհը, թե այն երիտասարդը, որը սեփական բնակարանում կամ աշխատասենյակում միայն ինքն է, բայց համակարգչի հետ շփվում է դիմակով։

Տեսնում եք, ուր է տանում ինֆորմացիոն տեռորը։ Դժվար էր այս խելակորույս քարոզից պոկել գոնե մեկ հաստատուն միտք, որ վարակվել-բուժվելու հավանականությունն ավելի մեծ է, քան մեծ դեպրեսիայից վերականգնվելը։

Դեղատներում կտրուկ աճել է սրտի կաթիլների և հոգեմետ դեղերի վաճառքը։ Որևէ հաշվարկ կա, հոգեկան հիվանդ բուժելն է շահեկան, թե կորոնավիրուսի վարակակիր։

Դեռ ուշ չէ, հասկանալու համար, որ չարիքը դիմակը դեմքին կրելը չէ․չարիքը այդ դիմակը ներսում կրելն է։ Եվ եթե այն արդեն ձեր ներսում եք կրում, շնորհավորեք կորոնավիրուսին փայլուն հաղթանակի համար, որովհետև դրան հաջորդելու է Չարենցի Ես իմ անուշ Հայաստանին դիմակով արտասանելը և Բակունցի Ալպիական մանուշակը ձեռնոցով թերթելը, իբր, էվրիկա, գտնվել է համաճարակի հետ ապրելու բանալին, դուք էլ եկել եք զոմբիական համոզմունքի, թե ապրում եք կորոնավիրուսից զերծ աշխարհում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ