«Ավատաավատերլու… Ինչա ասում է՜…». նոր հիթ համացանցում

Համացանցում հայտնվել նոր զվարճալի տեսանյութ, որտեղ կա հատված Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»,  հայտնել է.

«Թարգմանում եմ, իր ասածը հետեւյալն է՝ լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որովհետեւ իրականում չբացատրելով ուղղակի ասում է՝ քանի որ ես չունեմ ոչինչ ասելու եւ չեմ կարող ոչինչ փաստերով հերքել, ես ուղղակի ասում եմ՝ ինչ ուզում եմ, անում եմ, լավ եմ անում։

Միայն այդպես կարելի է բացատրել պետական ապարատի տոտալ լռությունը: Քրեական գործ գոնե ձեւական կարող էր հարուցվել, որը կպարզաբաներ` ովքեր են կոնկրետ այդ մաքսավորները եւ ում հրահանգներն են կատարել, երբ բաց են թողել Հայաստանից մաքսանենգ ծխախոտ` ձեւակերպելով այն որպես «товары народного потребления»:

Դրա փոխարեն ՊԵԿ նախագահը հետեւյալ բանն է ասում` քանի որ Ռուսաստանում չի հարուցվել քրեական գործ, մեզ համար այդ փաստը գոյություն չունի: Իմ սիրելի ինքնիշխան իշխանություններ, դուք սպասում եք, որ Ռուսաստանում քրեական գործ հարուցվի, որ դուք սկսեք տեղից շարժվե՞լ, կարո՞ղ է վախենում եք, որ մաքսավորները կսկսեն հանկարծակի խոսել, իսկ գուցե վախենում եք, որ մաքսավորները կոնկրետ տան Շուշաննա Ներսիսյանի անունը, որը տա Աննա Հակոբյանի անունը, կամ մաքսավորները տան Սիփան Փաշինյանի եւ Հրաչյա Հակոբյանի անունը: Ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ ձեւական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը»,-ասաց նա:

Ինչա ասում է՜… :D

Posted by Taron Chakhoyan on Saturday, May 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ