Ոստիկանությունը բերման է ենթարկել Ռևազյանին ու նրա նորածնին հայհոյած Արտյոմ Խաչատրյանին

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։ Նկատենք, որ Խաչատրյանը սոցցանցում մայիսի 19-ն վիրավորական արտահայտություններ էր արել Ռևազյանի վերաբերյալ, ինչն արժանացել էր հանրային պարսավանքի։

Այն ատելության խոսք էր որակել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը։ Հանրային լայն դատապարտումից հետո էլ Խաչատրյանի սոցցանցի էջը լի է Տաթևիկ Ռևազյանի հասցեին նույնքան վիրավորական արտահայտություններով։

Ռոբերտ Անանյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ