Պարգևավճար ստացած Վանեցյանը դեմ է պարգևավճարներին

Մայիսի 22-ին հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթի լրագրողների հետ։

Հարցազրույցում, քննադատելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, Վանեցյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք  Արթուր Վանեցյանն ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պարգևավճարներ ստացել է, թե՞ ոչ։

Որքան եկամուտ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը

Այսպես, Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնին է նշանակվել հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թ․ մայիսի 10-ին։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Վանեցյանը որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ (2018 թ. հունվարից) նշել է 1 մլն 800 հազար դրամ եկամուտ։

Բազային աշխատավարձը վերջին տարիներին չի փոխվել և ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի՝ 66,140 դրամ է, ըստ այդմ՝ Արթուր Վանեցյանի աշխատավարձը կազմել է 793,680 դրամ, իսկ հարկումից հետո՝ մոտ 605 հազար դրամ։

Ստացվում է, որ շատ մոտավոր հաշվարկներով Վանեցյանն իր պաշտոնավարման 16 ամիս 6 օրվա ընթացքում որպես աշխատավարձ, արձակուրդային վճար և վերջնահաշվարկ ստացել է մոտ 10 մլն դրամ։

Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Արթուր Վանեցյանի եկամուտները պաշտոնավարման ընթացքում կազմել են 21․4 մլն դրամ (ինչպես նշված էր հայտարարագրերում) կամ՝ 11․4 մլն դրամով ավելի, քան վերջինիս աշխատավարձն է։ Եվ քանի որ հայտարարագրում նշված եկամուտները վերաբերում են ոչ միայն աշխատավարձին, այլ նաև դրան հավասարեցված այլ վճարներին (պարգևատրում, հավելավճար, խրախուսում և այլն), ապա ստացվում է, որ Վանեցյանը ստացել է 11․4 մլն դրամ պարգևավճար կամ հավելավճար։

Այսպիսով, փաստենք, որ Վանեցյանը հարցազրույցում կասկած է հայտնում պարգևավճար ստացող պաշտոնյաների՝ հայրենիքին ծառայելու կարողության կամ նվիրվածության մասին այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ղեկավարելու ժամանակահատվածում որպես պարգևավճար/հավելավճար ստացել է ավելի քան 11 մլն դրամ։

Նյութը ամբողջությամբ՝ այստեղ

Spread the love
  •   
  •   
  •