Աննա Հակոբյանն իր և փոքր դստեր նոր լուսանկար է հրապարակել

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական և մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։

Իր խոսքում վարչապետի տիկինը նշել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայացնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջև գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ