«Հաստատ էս ծառի տերը վերեւներում դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա…». վարչապետ Փաշինյանը կատակեց

Այ ժողովուրդ ջան, ծառը բերքից համարյա կոտրվում է, դուք ասում եք՝ բերք չկա: Այս մասին այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղացիների հետ զրույցի ընթացքում։

Գյուղացիները նշեցին, որ ցրտահարություն է եղել, վարչապետը արձագանքեց.

«Ի՞նչ ցրտահարություն, էս տարի ցրտահարություն ա եղե՞լ: Ժողովուրդ ջան, հո տե՞նց չի:

Ո՞նց է լինում, որ ստեղ բերք կա, էնտեղ չկա.. չի չէ՞ սարքվել, ցոգոլն իսկական է:

Դե հիմա բացատրեք, թե ոնց է, որ էս ծառի վրա բերք կա, 4 ծառ էն կողմ՝ չկա….Հա, ես գիտեմ պատասխանը, հաստատ էս ծառի տերը վերեւներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա»։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Քաղցրաշեն համայնք՝ ծիրանի ավանդական այգիներ։

Քաղցրաշեն համայնք՝ ծիրանի ավանդական այգիներ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 23, 2020

Spread the love
  •   
  •   
  •