«Ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են …». Տիգրան Աթանեսյան

Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր տան վրա հարձակման միջադեպին:

Նա նշեց, որ իր տան կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաները այնտեղ խաղում են, սակայն  տիրոջ որդին պահանջում է, որ երեխաները չխաղան.

«Այդ անձի հետ որեւէ հարաբերություն չունեմ, իմ տունն ու այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա։ Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու:

Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով:  Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում  են»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ ուզել են իր տունը քանդել՝ մատնանշելով իր փաստաբան լինելու հանգամանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ