«Ծխախոտով նոր ինքնաթիռ»․ Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիստերիկ չ՛հերքումներ

Ծխախոտով նոր ինքնաթիռ

Մաֆիայի մաքսանենգության փաստեր

Ստի կայսրության հսկա փոսը

«Խլված միլիարդները» և ոչ միայն

«Ստի վերջ»-ը տեսաշարի 6-րդ մասում՝ այսօր»:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ. տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Կատարվում է նախաքննություն»,- նշեց նա:

Մեր հարցին ի պատասխան Օհանջանյանը նաև հայտնեց, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը մայիսի 2-ի իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, քրեական գործերի քաշքշուկից ազատվելու համար:

Հիստերիկ չ՛հերքումներԾխախոտով նոր ինքնաթիռՄաֆիայի մաքսանենգության փաստերՍտի կայսրության հսկա փոսը«Խլված միլիարդները» և ոչ միայն 😉«Ստի վերջ»-ը տեսաշարի 6-րդ մասում՝ այսօր:

Posted by Mikayel Minasyan on Saturday, May 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ