Կորոնավիրուսով վարակման քանի նոր դեպք է գրանցվել Սյունիքի մարզում

Այսօր Սյունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք։ Հիվանդներից 12-ը գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում, մեկը տեղափոխվել է մայրաքաղաք։

Պացիենտները Սիսիանից,Գորիսից և Քաջարանից են։ Այս պահի դրությամբ Կապանում արձանագրված դեպքեր չկան։ Այդ մասին SHANTNEWS-ին փոխանցել են Սյունիքի մարզպետարանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 32 դեպք՝ նախորդ օրվա ցուցանիշից 4-ով ավելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ