Երևանում քամուց տապալված ծառը ջարդուփշուր է արել կայանված մեքենան

Քիչ առաջ ուժեղ քամին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառ է տապալել, որն էլ ընկել է կայանած մեքենայի վրա և լրջորեն վնասել այն։ Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր է տրամադրել SHANTNEWS-ի թղթակիցը։

Քիչ ավելի վաղ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։

ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։

Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ