«Խուսանավող էս տիկնոջը ասեք, որ եթե իրենց ուզեին վնասեին, ապա դա կանեին Հեղափոխության կամ ԱԺ-ի շրջափակման օրերին…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Խուսանավող էս տիկնոջը մեկդ հիշեցրեք իրենց իշխանության օրերը, էն որ Հաց Բերողի էն սպանում, ցուցարար էին տփում, ջրցանով փողոցներից մարդկանց էին քշում, ՊՊԾ գունդ էին գրավում՝ իրենց բոլոր հետևանքներով…

Օրական 5 անհայտ վարորդ էլ իմ մեքենայի վրա է քշում, դե ես էլ առագաստներս պարզած՝ թիավարելով արագ խուսանավում եմ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական հայացքներիս համար էր …

ՀՀԿ-ի մնացորդներն մինչև այսօր չհասկացան, որ հասարակությունը վաղուց (կներեք արտահայտությանս համար) փաթթած ունի իրենց… ու եթե վնասելու միտում ունենար, ապա Հեղափոխության օրերին կամ ԱԺ-ի շրջափակման օրը կվնասեին, երբ ԱԺ-ի շենքի պատուհանների տակ բարձրաձայն հնչեցնում էին այլևս քաղաքական աղբանոցում հայտնված տիկնոջ անունը…

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Tigran Atanesyan-ի տան վրա են հարձակվել։ Սպառնալիքներ տեղացել են կնոջ ու երեխաների ներկայությամբ։ Օրը ցերեկով։ Միայն փաստերի շարադրանքն ինքնին հիշեցնում է միջին վիճակագրական ավտորիտար պետության բնութագիր։ Բայց չէ ինչ ենք խոսում…. «ժողովրդավարության բաստիոն», «սեր», «հանդուրժողականություն», էն «Freedom House»-ի ասած էլի մի շարք անիմաստ անկապ բառեր ու առաջընթացներ։

Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի։

Սա փողոցում հայտնված պետության, գետնին ընկած իշխանության, դիմազրկված իրավապահ համակարգի ու այլ արատների «քերթողահայր» ինքնադատաստանի սպառնալիք հնչեցրած վարչապետի դեմքն է։ Նրա վաստակը, նրա մեղքը, նրա «ձեռքբերումը»։ Սեփական հայրենիքում ապիկարների ու անհայրենիքների խմբակի պատճառով անհանգիստ ապրող հազարավոր մարդիկ ու ծանր շնչառություն ունեցող երկիր։
Ամեն ինչ լավ է լինելու։ Չկասկածեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ