Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է

Չեչնիայի նախագահ և «Ահմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը, որը վարակվել է կորոնավիրուսով, գտնվում է ծանր վիճակում: Նրա մոտ թոքերի լուրջ խնդիր կա, հայտնում է Baza տելեգրամ-ալիքը:

Baza-ն նշում է, որ Կադիրովը վարակվել էր մոտ 2-3 շաբաթ առաջմ երբ հիվանդանոցում այցելել էր Ուրուս-Մարտանի շրջանի ղեկավար Վալիդ Աբդուրռեշիդովին: Աբդուրռեշիդովը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ Կադիրովը որոշել էր նրան զորակցություն հայտնել:

Հիվանդանոցում նա գրկախառնվել էր Աբդուլռեշիդովի հետ: Մեկ շաբաթ անց Կադիրովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, սակայն նա դրան ուշադրությու չէր դարձրել:Դրա պատճառով ժամանակը բաց է թողնվել. Կադիրովը միանգամից չի դիմել բժիշկներին դիմել: Ավելի վաղ «Ահմատի» գլխավոր տնօրեն Ահմեդ Այդամիրովը հայտարարել էր, որ Կադիրովը գտնվում է Չեչնիայում, և նրա առողջությունը բավարար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ