«Փաշինյանը 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:

Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել:

Այստեղ հարց է առաջանում. բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք:

Պատասխանն ակնհայտ է:

Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում»:

Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե…

Posted by Armen Ashotyan on Friday, May 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ