«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջը քիչ առաջ հրապարակել է արգելոցի կովկասյան ընձառյուծի լուսանկարը, ինչը նշանակում է, որ Նեոն կրկին հայտնվել է տեսախցիկների կադրերում:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նկատելով, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, թե օրեր առաջ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը նույն Տավուշի մարզի ընձառյուծն է, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանք տարբեր կենդանիներ են։
«Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը մեզ բոլորիս հայտնի Արեգն է, որի անունը դրել ենք դեռ անցյալ տարի՝ Facebook-յան քվեարկությամբ։
Նա տևական ժամանակ է, ինչ ապրում է «Արևիք» ազգային պարկում»։