Խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է. Աշոտյանի քրեական գործը ուղարկվել է ՀՔԾ

Կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Քննչական կոմիտեին:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանն էլ տեղեկացրել է, որ քրեական գործը ստացել է, այլ մեկնաբանություն այս պահին տալ չեն կարող:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին ՔԿ-ն հայտնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներւմ տեղեկություն տարածվեց, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը (խոսքը Արմեն Աշոտյանի մասին էր), անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Նկատի ունելալով, որ խոսքը պաշտոնեական դիրքի հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին էր՝ ՔԿ-ն հարուցված քրեական գործը ուղարկել էր ՀՔԾ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ