«Մեկուսացումից ինքնամեկուսացում անցումը ուժերի գերլարում է պահանջելու, քանի որ երբ մենք մարդկանց ուժեր ու հսկայական գումարներ ծախսելով պահում էինք հյուրանոցներում, դա էական հակահամաճարակային միջոցառում էր, որովհետև մենակ հյուրանոցներից մենք ունեցել ենք 1000 դեպք, այսինքն` 1000 դեպք կարող էինք դուրս թողնել, և նրանք կարող էին պոտենցիալ վարակակիր լինել այլ քաղաքացիների համար: Մենք մեկուսացումով դա կարողացել ենք զսպել: Այժմ դա չենք կարող անել և ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը»,- Հանրային խորհրդի անդամների հետ այսօրվա հեռավար քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքերով՝ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու, և մենք պետք է պատրաստվենք պայքարել այդ ամենի դեմ, քանի դեռ չկա պատվաստանյութ կամ դեղամիջոց, որը կպայքարի հիվանդության դեմ:
«Մի քանի ամսից լավ չի լինելու: Կարող է լինել հարաբերականորեն լավ կամ վատ»,- ասել է նախարարը: