Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ մարդիկ, իմ թեստը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. նա ինքնամեկուսացված է:
Նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով էլ Բաթոյանն ինքնամեկուսացել է։
«Նա հանձնել է թեստը»,- հավելեց խոսնակը:
Տեղեկացնենք, որ շարունակում է ինքնամեկուսացված մնալ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա չէր մասնակցում կառավարության այսօրվա նիստին: Պապիկյանը ինքնամեկուսացման պատճառով չէր մասնակցել նաև կառավարության նախորդ շաբաթ կայացած նիստին: