Հայստանի բժշկական հաստատությունների 375 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսային վարակով բուժաշխատողները ընդհանուր դեպքերի 6-7 տոկոսն են կազմում։
«Այս պահին բժշկական հաստատությունում 375 հոգու մոտ է հաստատվել, ինչը կազմում է մեր հիվանդների 6-7 տոկոսը։ Նրանք, լինելով ամենաբարձր ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները, ավելի շատ են հիվանդանում», — ասաց նախարարը, հավելելով, որ խոսքը վերաբերվում է ոչ միայն բժիշկների եւ բուժքույրերի մասին, այլ նաեւ ոչ բժշկական անձնակազմի, օրինակ, շտապօգնության վարորդների, տեխնիկների։