ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսով վարակված երեխաներին, տեղեկացրեց, որ երեկվա տվյալներով՝ COVID-19-ով վարակվել է մինչև 18 տարեկան 270 քաղաքացի, որոնցից 2 երեխա ունի թեթև թոքաբորբ:
«Այն ընդհանուր մոտեցումը, որ երեխաները թեթև են տանում, մենք նույնպես մեր սեփական փորձով տեսնում ենք: Սակայն դա չի նշանակում, որ մենք երեխաներին պետք է անհարկի վտանգի ենթարկենք»,- նշեց նախարարը:
Թորոսյանը նշեց, որ պետք է երեխաների հետ տնից դուրս գալիս նաև դիմակ հագցնել նրանց, և երեխաներին պետք է այդ վարքագծի կանոնը սովորեցնել փոքր հասակից:
«Ունենք նաև 23 հղի, որոնք դրական ախտորոշում ունեն: Նրանց կյանքին նույնպես որևէ վտանգ չի սպառնում»,- նշեց նախարար Թորոսյանը: