«Կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա». վարչապետը կոչ արեց «փչացած հեռախոսով» կեղծ լուրեր չտարածել

Կոչ եմ անում «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ասում են՝ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ: Կառավարության տված բոլոր տեղեկությունները եւ գնահատականները օբյեկտիվ եւ համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք փոխվում են, կապված են նոր պրակտիկայի ձեռք բերման հետ: Այսօր  չկա երկիր, որ կարող է ասել, որ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը եւ գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա:

Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա, դա անհատական պատասխանատվությունն է: Այո, մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք պետք է այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակում, այդ թվում յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակներում:  Խնդրում եմ՝ բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ