«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյան

Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։

Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը  համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ