«Հրապարակ» թերթը գրում է.
«Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել:
Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր:
4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր արդեն ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պարապել է «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներում, սակայն տևական ժամանակ է` շքեղ ծառայողական ավտոմեքենայով համալիր գնացող ԱԱԾ քարտուղարն արդեն օգտվում է թանկարժեք VIP փաթեթից՝ «սպա սրահներից դուրս չի գալիս»։
Եվ հեղափոխությանն ակտիվ մասնակցած կոլեկտիվը հիացած չէ դրանով»: