Գյումրիում` 4մ խորությամբ փոսում, հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ


Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու են, թե կենդանու:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ