Դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով մտել է դատարանի դահլիճ․ Մարինա Պողոսյանն ահազանգում է

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ ինքն այժմ գտնվում է Սպիտակի դատարանում, որտեղ դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով է մտել դատական նիստերի դահլիճ։

Ենոքյանը նաև նշեց, որ զենքը եղել է Ենոքյանի օրինական զենքը։ «Դատավոր Գզորյանը վերջինիս շատ նուրբ զգուշացրեց, որ չի կարելի դատական նիստերի դահլիճ զենքով մտնել, սակայն դատախազը նշեց, որ ինքը միշտ զենքով է գալիս դատարանի դահլիճ և հասավ նրան, որ վերջինս փաստացի չէր ուզում դուրս գալ դատարանի դահլիճից, փաստացի դատավորի օրինական պահանջին չէր ենթարկվում, որից հետո դատավորը ստիպված եղավ Դատական դեպարտամենտի որոշումը իջեցնել և տալ դատախազ Ենոքյանին, որ կարդա, դրանից հետո մինչ այս պահը վերջինս չի համաձայնվել զենքը հանձնել ի պահ կամ թողնել մի տեղ»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ ըստ օրենքի արգելվում է վարչական շենքեր զենք և զինամթերք ներս բերելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված կարգով ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զենք և զինամթերք ներս բերելու դեպքերի: Զենքը և զինամթերքը հանձնվում են կենտրոնական պահակակետ` այդ նպատակով հատուկ կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար: Զենքի և զինամթերքի հանձնումը գրանցվում է դրա համար նախատեսված մատյանում (Ձև 6), որի համար տրվում է սահմանված նմուշի կտրոն (Ձև 7): Նշված կանոնը չի տարածվում սահմանված կարգով ուղեկցումն իրականացնող ոստիկանության աշխատողների և այն դատավորների ու դատական ծառայողների վրա, ովքեր կրում են հաշվեցուցակային զենք:

Դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով մտել է դատարանի դահլիճ

Posted by Marina Poghosyan on Wednesday, May 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ