Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իր կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար:

Դրանք արդեն ընդունվել են վարույթ:

«Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:
Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- գրել է Ա.Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ