Ոստիկանները մոտենում են բակերում նստած մարդկանց եւ հորդորում պահպանել սոցիալական հեռավորություն

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով պահպանել Կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում չանցկացնել հավաքներ:

«Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ