ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքվել են «Ադեկվադ» միաբանության անդամները, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության 17 անդամները՝ Ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության։