«Ադեկվադ» միաբանության բերման ենթարկված անդամների մեծ մասը դուրս եկան ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնից։
Միաբանության անդամներից Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք ենթարկվել են ոստիկանության աշխատակիցների հրահանգներին, սակայն իրենց բերման են ենթարկել.
«Որպես միաբանության անդամներ՝ Արթուր Դանիելյանին սատար կանգնելու գնացել էինք Ոստիկանության «6-րդ վարչություն»։ Մենք պահում ենք սոցիալական հեռավորությունը։ Սկզբում ոստիկանները վանկարկեցին սոցիալական հեռավորությունը պահպանելու կոչեր, որից հետո համոզվելով, որ պահպանում ենք՝ սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ հավաքներ անելը 5 հոգուց ավելին արգելված է եւ մեզ բերման ենթարկեցին»։
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ միաբանության աղջիկներին ազատ արձակեցին. «Այս բաժնում են 12 հոգի, համենայն դեպս մի քանի հոգի ներսում են։ Սրճարաններում չեն պահվում այդ որոշումներն այնպես ինչպես մերոնք էին պահում»։