ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է՝ ինչպես նախկինում շատ այլ թեմաներով, այնպես էլ հիմա կեղծ լուրեր են տարածվում, թե իբր կորոնավիրուս չկա, և վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա դիմակի բիզնես է անում: Փաշինյանը հորդորեց տուրք չտալ սուտ լուրերին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:
Վարչապետը կոչ արեց տուրք չտալ սուտ լուրերին: Նա նկատեց՝ կեղծ լուրեր են տարածվում, թե իբր կառավարությունը, վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա դիմակի բիզնես է անում: «Մի հատ էլ ասում են՝ ինչի՞ չեք հերքում: Ժողովուրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ ինքը վարչապետի աթոռին է նստած միայն ժողովրդի կամքով: «Ինչու՞ եք բերել ինձ այստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ: Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ նույնիսկ իշխանության կողմնակիցներն են նամակ գրում, հորդորում, որ իշխանությունը հերքում տարածի: «2 տարի է հերքում ենք տարածում: Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում է հավատա, թող հավատա: Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ:Եվ այս խոսակցությունները պետք է վերջացնել ի վերջո: Հիմա ես այս ամենը ասում են նրա համար, որ կորոնավիրուս կա: Եվ, երբ ասվում է, որ դիմակ է պետք կրել, նրա համար չի ասվում, որ դիմակից փայ ունենք: Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի համապատասխան: Դա նրա համար է, որ պետք է»,-ասաց Փաշինյանն ու կոչ արեց, պահանջեց, որ յուրաքանչյուրը իրավիճակին վերաբերվի բացառիկ պատասխանատվությամբ:
Վարչապետը շեշտեց՝ տուգանքների գումարները գանձվելու են, հորդորեց մարդկանց չպատճառաբանել, թե սոցիալապես վատ վիճակում են: «Վատ վիճակում եք, պահեք կանոնները, սոցիալական հեռավորություն պահեք: Հիմա նաև աշխատանքների հնարավորությունը բացել ենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենց իրենց առողջության մասին մտածել»,-ասաց նա:
Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, May 19, 2020