Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Իրանից Ալիռեզա Ֆիրուջան էր: Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել պարտիայի 51-րդ քայլին: Քիչ ավելի ուշ կկայանա մրցաշարի երկրորդ տուրը:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: