Հաստատվել է աշակերտների փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:

Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:
Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները:
●1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան բնութագրման միջոցով:
●2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-11-րդ դասարաններում ուսումնական բոլոր առարկաներից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:
●12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
●Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներին տրվում է հավաստագիր պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` առանց քննական գնահատականների:
●Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները նշանակում են դասավանդող ուսուցիչները` հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները: Երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու կամ ավելի ցածր գնահատական ունենալու դեպքում, սովորողի ցանկությամբ կարող է տարեկան գնահատական համարվել առաջին կիսամյակի արդյունքը:
●4-րդ դասարանում գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Քննական գնահատականները նշանակվում են սովորողի՝ տվյալ առարկայի տարեկան գնահատականի հիման վրա:
●12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները հունիս ամսին չեն անցկացվում. քննական գնահատականները նշանակվում են 2019 թ. դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների կամ միջինացված տարեկան գնահատականների հիման վրա:
●Սովորողների բացակայությունների հաշվառումն իրականացվում է մինչև 2020 թ. մարտի 13-ը: Առաջին կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում կիսամյակային գնահատականները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա: Իսկ դրանց բացակայության դեպքում`հեռավար թեմատիկ ստուգումների միջոցով ստացած գնահատականները հիմք են կիսամյակի ամփոփման համար: Ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան:
●Մեդալի հավակնորդները քննություն հանձնում են մեկ առարկայից` մաթեմատիկայից, հունիսի 25-ին: Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ