Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երանի մեծ քաղաքականությունը այնքան հեշտ լիներ, ինչքան որ ֆեյսբուքում ցանկություններ հայտնելը:
Ես էլ կուզենայի Արցախը միջազգայնորեն անկախանար, կամ միանար Հայաստանին: Հայաստանը դուրս գար ԵԱՏՄ-ից, անդամակցեր ավելի մրցունակ կառույցների, եվ խնդիրներ չունենար ոչ մի հարևանի հետ, և այսպես շարունակ…
Բայց այս ամենը միայն հնարավոր է երկարատև պայքարի միջոցով, որը կարող է տասնամյակներ տևել, կարևորը այդ ամենի հիմքերը դնելն է, որը սկսվում է ամենափոքր դիմադրություններով, և կամաց- կամաց դառնում է համազգային ընկալում ու նպատակ:
Մի օր մենք մեր մեծ կռիվը տալու ենք ռուսական մեծապետականության դեմ, այդ կռիվը հաղթական է լինելու:
Երանի մեծ քաղաքականությունը այնքան հեշտ լիներ, ինչքան որ ֆեյսբուկում ցանկություններ հայտնելը:Ես էլ կուզենայի Արցախը …
Posted by Գագիկ Քամալյան on Tuesday, May 19, 2020