Ամերիկացի Ռոբերտ Բեյլին շահել է Powerball վիճակախաղի 343,8 մլն դոլարանոց ջեքփոթը, ինչը Նյու Յորքում վիճակախաղով խոշորագույն շահման դեպքն է:67-ամյա տղամարդը խոստովանել է, որ վերջին 25 տարում պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնել ու անընդհատ նույն թվային կոմբինացիան (8, 12, 13, 19 , 27, 4) ընտրել: Ի վերջո, Բեյլիի «հավատարիմ» մոտեցումը նրան միլիոնատեր է դարձրել:
«Երբ ստուգեցի թվերը, շոկի մատնվեցի: Փորձեցի հանգստանալ, նստել մի քիչ հեռուստացույց դիտել, բայց, միևնույն է, շահման պատճառով քունս կորցրի»,-պատմել է տղամարդը, որը հարկերի գանձումից հետո ստացել է 198 մլն դոլար:Հայտնի է, որ վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին: 700 մլն դոլար ջեքփոթը շահել էր երկու մարդ. արդյունքում՝ գումարը կիսվել է Բեյլիի ու Այովայից մի կնոջ միջև, որը ևս տվյալ թվային կոմբինացիան էր ընտրել: