ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով դիմել է հանրությանը՝ հորդորելով այս օրերին չափազանց ուշադիր լինել իրենց առողջությանը:
Հակոբյանը կրկին խոսել է Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ 40-ամյա տղամարդը ինքնասպանություն էր գործել՝ 9-րդ հարկից նետելով նաև իր երկու երեխային: Նրա խոսքով՝ այդ թեմային իր առաջին անդրադարձից հետո տեղի ունեցած քննարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հասարակության հիմնական խնդիրը հոգեբանին այցելելու, դիմելու տաբուն է:
Աննա Հակոբյանը ուղիղ միացումը վերնագրել է՝ «Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը»:
Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը
Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը
Posted by Anna Hakobyan on Monday, May 18, 2020