Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը զույգ թոռնիկներ են ունեցել

Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը պապիկ են դարձել

Araratnews.am-ը տեղեկացավ որ գործարարներ Խաչատուր Սուքիասյանը եւ Գագիկ Ծառուկյանը պապիկ են դարձել. Ալբերտ Սուքիասյանը եւ Անահիտ Ծառուկյանը զույգ բալիկներ են ունեցել։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր՝  Անահիտ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը տեղի է ունեցել անցած տարի սեպտեմբերի յոթին։

Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հարսանեկան արարողությունը՝ «Փարավոն» ռեստորանում։

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուքի իր էջում որդու հարսանիքից լուսանկար է հրապարակել եւ գրել․

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:

Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»։

Շքեղ տոնակատարությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ