Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը, և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում»,- հայտնում են դեսպանությունից: