րտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ պահվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։
Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբի մեքենաների լվացում, աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո։
Բացի այդ, ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որպեսզի իրենք դիմակներն ու ձեռնոցները դնեն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ և հետո միայն նետեն աղբամանը։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, մաքուր պահել Երևանը»,- նշեց Սարգսյանը։