Հոնկոնգի օրենսդիր մարմնում հանձնաժողովի նախագահ են ընտրում

Հոնկոնգի օրենսդիր խորհրդում մայիսի 18-ին օրենսդիրների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ օրենսդիրների մի մասն աջակցում է կառավարությանը, իսկ մյուս մասը հանդես է գալիս ժողովրդավարական բարեփոխումների օգտին: Հանձնաժողովի ղեկավարի ընտրության ժամանակ կոնֆլիկտը վերածվեց ծեծկռտուքի: Հանձնաժողովը զբաղվելու է Չինաստանի պետական օրհներգի կարգավիճակի վերաբերյալ Հոնկոնգի վիճահարույց օրենքով: Պեկինը ցանկանում է, որ հնարավորինս շուտ ընդունվի պետական օրհներգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը:

Պատգամավորները հարձակվել են անվտանգության աշխատողների վրա, որոնք պահպանում էին հակառակ ճամբարից մի պատգամավորի, ով նստել էր հանձնաժողովի նախագահի աթոռին՝ չնայած նրան, որ ընդդիմությունը դեմ էր արտահայտվում ընտրությունների գործընթացին:

Անվտանգության աշխատողները ձեռքերով դուրս են հանել բղավող ու հակազդեցություն ցույց տվող մի քանի պատգամավորների: Չնայած պատագամվորները դուրս են բերվել դահլիճից, անցկացվել է քվեարկություն, որի արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սթարի Լին:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ