8 տարի առաջ հուլիսի 7-ին ամերիկուհի Ջեքի Քլիմենթսը երկվորյակ աղջիկների լույս աշխարհ բերեց։ Հենց առաջին իսկ օրվանից բոլորն ապշել էին երեխաների յուրահատուկ գեղեցկությամբ։
2017 թվականի հուլիսի 7-ին նրանք նշեցին իրենց 7-ամյակը, ինչից հետո ողջ համացանցը սկսեց նրանց կոչել աշխարհի ամենագեղեցիկ երկվորյակ քույրեր։
Երբ աղջիկների 7 տարեկանը լրացավ, մայրը համացանցում տեղադրեց իր հրաշքների նկարները, և առաջարկները գնալով սկսեցին շատանալ։
Երեխաների անունները Մարի է և Ռոուզ։ Մայրը հարցրել է նրանց՝ արդյոք համաձա՞յն են նկարվել գեղեցիկ ամսագրերի համար։ Աղջիկները համաձայնվել են առաջարկին՝ ընդունելով դա որպես խաղ։ Նրանց լուսանկարներին նայելիս ուղղակի անհնար է չհիանալ նրանցով։
Քույրերը սիրում են զբաղվել լողով ու պարով։ Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում են նաև մոդելինգով։ Գործակալություններն առաջարկել են երեխաներին նկարահանել անգամ այն ժամանակ, երբ նրանք 2 տարեկան էին, սակայն մայրը գտնում էր, որ դեռ ժամանակը չէ։
Ջեքին իր դուստրերի համար ինստագրամյան էջ է բացել, ուր վերբեռնում է նրանց լուսանկարները։ Գեղեցկուհի քույրերն արդեն ունեն մոտավորապես 300.000 հետևորդ։