Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,805,210 մարդ, ապաքինվել է 1,860,051-ը, մահացել՝ 316,732։ Ներկայում աշխարհում կա ավելի քան 2,6 մլն ակտիվ դեպք։
Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,527,664 դեպք։
Առաջին հնգյակում են նաև Ռուսաստանը (281,752), Իսպանիան (277,719), Մեծ Բրիտանիան (243,695) և Բրազիլիան (241,080)։
COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 90,978 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (34,636), Իտալիան (31,908), Ֆրանսիան (28,108) և Իսպանիան (27,650)։