Լուսանկարում Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Աննան եւ երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արեւային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:
«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ եւ երեխայիս առողջական եւ հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ եւ հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն եւ առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը»:
Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր…