Հենրիխ Մխիթարյանը ստիպված հենակներով է տեղաշարժվում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակներով: Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը Մխիթարյանի հետ լուսանկարներ է հրապարակել ինստագրամի իր էջում:

«Հիանալի երեկո, լավ ընկերակցություն: Շուտ ապաքինվիր, ընկե՛րս»,- գրել է Սիմոնյանը:

Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Թոթենհեմի» դեմ խաղի ժամանակ: Ապաքինման համար մինչեւ 6 շաբաթ կպահանջվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ