2018-ի «ամենաԲՈՄԲ» կադրերը, որոնք ֆիքսել են ֆոտոխցիկները

Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։

Տվյալ քաղաքական շարժումը հայկական ներքաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում ստացավ իր բավական տարածված անվանումը՝ «Հայկական թավշյա հեղափոխություն»։ Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների իրականում դա հեղափոխություն էր, որն ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով՝ վարչապետի պաշտոնից, այլև՝ ավելի հեռուն գնացող հետևանքներով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հրաժարմամբ։

Ավելին՝ Հեղափոխությունն ունեցավ առավել հեռու գնացող հետևանքներ՝ սկիզբ դնելով հին քաղաքական համակարգի ապամոնտաժմանը և նոր հայկական քաղաքական համակարգի ստեղծմանը։

Հայկական թավշյա հեղափոխության իրողությունն առավել հստակ ցույց տալու համար հարկ է նշել, որ նախկին՝ իրեն սպառած քրեաօլիգարխիկ Հայաստանի Երրորդ Հանրապետությանը եկավ փոխարինելու նոր՝ ժողովրդավարական Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ