Թանգարանների միջազգային օրը Հայաստանում այս տարի մայիսի 18-ին առաջին անգամ կանցկացվի առցանց։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության տարածած տեսանյութից։
Օրվա միջոցառումները, ըստ նախատեսվածի, կանցկացվեն առցանց։
«Այդ օրը շատ հետաքրքիր ու անսպասելի պետք է լինի հետեւորդների համար։ Ձանձրանալու ոչ միայն խնդիր չեն ունենալու, այլեւ, կարծում եմ՝ չեմ հասցնելու հետեւել ողջ ներկապնակին, որ կառաջարկվի համացանցային տիրույթում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
Մայիսի 18-ը` թանգարանների միջազգային օր
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է: Առաջին անգամ օրվան նվիրված բոլոր միջոցառումները կանցկացվեն համացանցային տիրույթում:#ArmGovՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Posted by ՀՀ կառավարություն on Sunday, May 17, 2020